Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կնոջը կարող են մեղադրանք առաջադրել՝ բյուջետային միջոցներն անհարկի օգտագործելու պատճառով։ Այս մասին հայտնել է Իսրայելի Արդարադատության նախարարությունը։

Սառա Նեթանյահուին դատական կարգով պատժելու որոշումը նախադատական լսումների արդյունքում կկայացվի։ «Գլխավոր դատախազը վարչապետի կնոջը՝ Սառա Նեթանյահուին, տեղեկացրել է, որ նրա նկատմամբ դատական հայց ներկայացնելու հարցն է քննարկում»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Սառա Նեթանյահուին կասկածում են շուրջ 100 հազար դոլարի չափով գումարն անհարկի ծախսելու մեջ (նշվում է, որ նա այդ գումարը ծախսել է ռեստորանային ուտելիք պատվիրելու, քեյթերինգի ծառայությունների վրա)։