Իռլանդիան մերժել է Brexit-ից հետո իռլանդական սահմանի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկը, հաղորդում է Reuters-ը։
Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանը, որպես ԵՄ ներքին սահման, ապրանքների ազատ հոսքի համար ներկայումս բաց է։ Բայց երբ Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, այն ԵՄ–ի համար մաքսային կարգավորման օբյեկտ կդառնա։
Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո «անտեսանելի» սահման է առաջարկել՝ առանց սահմանային անցակետերի կամ միգրացիոն ստուգումների, սակայն հստակ առաջարկություններ չի ներկայացրել, թե ինչպես պետք է վերահսկվի Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ մաքսային սահմանը։
Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենեյը հայտարարել է, որ Իռլանդիայի կղզու վրա անտեսանելի սահմանը պահպանելը շատ ավելի դյուրին կլինի, եթե Բրիտանիան մնա մաքսային միությունում։ «Հենց Մեծ Բրիտանիան է որոշել հեռանալ, նրանք պարտավոր են յուրօրինակ լուծումներ մշակել․․․մենք չեն կարող կղզու վրա կրկին ֆիզիկական սահման ունենալ, որը միությունների միջեւ պատնեշ կդառնա»,-ասել է Քովենեյը։




























