Եգիպտոսի իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են Human Rights Watch ամերիկյան հասարակական կազմակերպության կայքը։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Նշվում է, որ պաշտոնական Կահիրեն նման քայլի է դիմել Human Rights Watch-ում հրապարակված  հոդվածից մի քանի օր անց, որի համաձայն՝ եգիպտական բանտերում բանտարկյալներին տանջանքների են ենթարկում։ 

Դրա հետ կապված՝ Եգիպտոսի ԱԳՆ-ն քննադատությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ հոդվածն «ուղղված է Եգիպտոսին վարկաբեկելուն եւ ամբողջությամբ անտեսում է վերջին տարիներին մարդու իրավունքների ոլորտում երկրի ձեռքբերումները»։

Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը հայտարարել է, որ Human Rights Watch-ի տվյալ զեկույցը «այդ կազմակերպության կողմից կանխամտածված իրականության աղավաղումների հերթական օղակն է»։