Իսպանիայի կառավարությունը Սահմանադրական դատարան հայց է կներկայացնի ուրբաթ գիշերը անցումային շրջանի մասին կատալոնական խորհրդարանի ընդունած օրենքի հետ կապված։ Այս մասին հայտարարել է կառավարության մշտական ներկայացուցիչ Ինիգո Մենդես դե Վիգոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ նման որոշումը կայացվել է ուրբաթ՝ կառավարության նիստի ժամանակ։ Նա կատալոնացի օրենսդիրների ընդունած փաստաթուղթը «նվազագույն իրավաբանական երաշխիքներով» փաստաթուղթ է անվանել։
Ուրբաթ գիշերը Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է նշված օրենքը։ Հեղինակների համաձայն՝ այն ուժի մեջ կմտնի, եթե հոկտեմբերի 1-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հաղթեն Իսպանիայից Կատալոնիայի անկախացման կողմանկիցները։




























