Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ժեշուվից Պերեմիշլյա է ուղեւորվել: Այս մասին հայտնում է «Ուկրաինական պրավդան»:

Նախկին պատգամավոր Եգոր Ֆիրսովը Facebook-ում ավտոբուսի լուսանկար է հրապարակել, որով Սահակաշվիլին պատգամավորների հետ, որոնք ավելի վաղ Լեհաստան էին մեկնել նրան հանդիպելու, Ժեշուվից դուրս է եկել:

Ժեշուվի սրճարաններից մեկում Սահակաշվիլին հանդիպել է Յուլիա Տիմոշենկոյի հետ:

Սահակաշվիլին լրագրողներին ասել է, որ իրեն Ուկրաինա մտնել թույլ չտալու դեպքում «Պլան Բ» չունի, իսկ սահմանը մտադիր է հատել որդու հետ: Ըստ որում՝ նա ուկրաիներեն է խոսել:

Սահակաշվիլին կնոջ եւ կրտսեր որդու հետ ուղեւորվում է «Կրակովեց» հսկիչ անցակետ:

Իր վերադառնալու ծրագրերին Ուկրաինայի իշխանությունների արձագանքներին անդրադառնալով՝ Սահակաշվիլին տեսակետ է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրենից վախենում է:

Պատասխանելով այն հարցին, թե չի՞ վախենում, որ Ուկրաինայի իշխանություններն իրեն կարտահանձնեն Վրաստանին, Սահակաշվիլին հայտարարել է, որ նման տարբերակը բացառում է, սակայն ցանկացած սցենարի պատրաստ է: