Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մտադիր է Լոնդոնի փողոցներում հատուկ վահաններ տեղադրել ահաբեկիչներից պաշտպանելու համար:
Բրիտանիայի մայրաքաղաքային ոստիկանության Twitter-ի պաշտոնական էջում նշված է, որ սեպերով հատուկ վահանները տեղադրելու նպատակն է ավտոմեքենաներով չարագործներին կանգնեցնելը, որոնք ծրագրել են մարդկանց բազմության մեջ մխրճվել: Սեպերով մշակումը ստացել է «Մագիլ» անվանումը: Դրա հեղինակների խոսքով՝ ճանապարհի վրա 2 մարդ կարող է նման կառույցը շրջել, որն ունակ է կանգնեցնելու ընթացող բեռնատարը: Վրաերթ կատարելիս մեքենայի անիվները կծակվեն, որից հետո սեպերով ցանցը փաթաթվում է անիվներին, իսկ փոխադրամիջոցի ընթացքը կանգնեցվում է: Սեպերով առաջին ցանցը արդեն տեղադրվել է Ուայթհոլ փողոցում՝ Մեծ Բրիտանիայի կառավարական գերատեսչությունների մոտ:




























