Գիտական ոլորտում պետական ծախսերը կազմում են ՀՆԱ 0.25 տոկոսը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ–ում ասել է ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը։
Նրա խոսքով՝ չի կարելի հերքել, որ դա շատ քիչ է, եւ եթե ֆինանսները շատ լինեին, ծրագրերն էլ ավելի շատ աջակցություն կստանային։ Սակայն վերջին տարիներին աճել է ծրագրերի, այդ թվում՝ կիրառական ծրագրերի թիվը։ «Իսկ վերջին 5 տարում մենք իրականացրել են 3 հաջողված պետական–մասնավոր գիտական նախագիծ, որոնք ներկայացրել ենք Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ առեւտրայնացման համար»,– հավելեց նա։




























