Ուկրաինայի զինված ուժերը հրամանատարաշտաբային «Անխորտակելի կայունություն-2017» զորավարժություններ են անցկացնում։

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ զորավարժություններին զորքեր եւ օպերատիվ պահուստային ուժեր են մասնակցում։ Զորավարժությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Դրանց շրջանակում տեղի կունենան զորավարժանքներ, թիկունքի ծառայությունների վարժանքներ, Ուկրաինայի տարածքային ուժերի եւ պաշտպանական միջոցների մարզումներ։

Նշված զորավարժությունները համընկնում են Ռուսաստանի եւ Բելառուսի «Արեւմուտք-2017» զորավարժությունների հետ։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դրանք երկրի համար սպառնալիք է անվանել։

Երկուշաբթի Լվովի մարզում մեկնարկել են նաեւ միջազգային Rapid Trident-2017 հրամանատարաշտաբային զորավարժությունները։