Հայաստանի 38-ամյա քաղաքացին Ռուսաստանում  կեղծ վարորդական իրավունք գործածելու պատճառով դատարանի առջեւ կկանգնի։

Նշվում է, որ միջադեպը Տյումենում է տեղի ունեցել։ Աղբյուրի համաձայն՝ 2016-ին տղամարդուն տրանսպորտ վարելու հետ կապված աշխատանք են առաջարկել։ Սակայն նա երբեք ուսուցում չի անցել եւ ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Հայաստանում գտնվելով՝ կասկածյալը համացանցից В կարգի կեղծ վարորդական իրավունք է գնել։

Այժմ քրեական գործի նյութերն ուղարկվել ե Տյումենի դատական շրջանի դատավորին։ Նրան մինչեւ երկու տարվա ազատազրկում, տուգանք կամ ուղղիչ աշխատանքներ են սպառնում։