ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի ներում այն ընտրողներին, որոնք չեն մասնակցել 2016 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությանը, չնայած ափսոսում են դրա համար:

CNN-ն հայտնում է, որ իր նոր՝ «Ի՞նչ է տեղի ունեցել» գրքում Քլինթոնը նկարագրում է մի քանի կանանց, որոնք նախագահական ընտրություններում իր անհաջողությունից հետո մոտեցել եւ ներողություն են խնդրել, որ ընտրություններում իրեն չեն աջակցել: «Ուստի ոչ մի ներում չի լինի: Իմ միակ հույսն այն է, որ մարդիկ լրջորեն կընկալեն այն, ինչ տեղի է ունեցել, եւ պատրաստ կլինեն հաջորդ անգամ ընտրություններին մասնակցելուն»,- հայտարարել է Քլինթոնը: