Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը երկրի տնտեսական եւ քաղական ճգնաժամը լուծելու հիմքեր ստեղծելու ուղղությամբ բանակցություններում առաջընթաց են գրանցել, փոխանցում է AP-ն։
Դոմինիկյան Հանրապետության նախագահ Դանիլո Մեդինան հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են սեպտեմբերի 27-ին երրորդ անգամ հանդիպել եւ բանակցություններին մասնակցելու են հրավիրել եւս չորս երկրների՝ Մեքսիկային, Չիլիին, Բոլիվիային ու Նիկարագուային։ Այս մասին նա հայտարարել է Դոմինիկյան Հանրապետությունում երկօրյա բանակցությունների ավարտին։ «Երեկվա հանդիպումը լավն էր, իսկ այսօրվանն ավելի լավ է անցել,-ասել է Մեդինան։




























