Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ միասին կառավարությունը ծրագրում է ԿԺԴՀ-ի վրա «մինչ օրս չտեսնված» ճնշում գործադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կողմերը ԿԺԴՀ-ի կողմից շարունակվող սադրանքների անթույլատրելիության եւ վերջին արձակման հետ կապված վճռական միջոցառումներ ձեռնարկելու մասին միասնական կարծիքի են հանգել։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել «Ճապոնիա-ԱՄՆ», «Ճապոնիա-ԱՄՆ-Հարավային Կորեա» ձեւաչափերում, որպեսզի մինչ օրս նոր, չտեսնված մակարդակի ճնշում գործադրեն, քանի որ անհրաժեշտ է ԿԺԴՀ-ին ստիպել փոխել իր քաղաքականությունը»,-հայտարարել են նախարարությունում։
Ճապոնիայի ԱԳՆ-ն նման հայտարարությամբ է հանդես եկել Ասիայի եւ Օկեանիայի վարչության ղեկավար Կենդզի Կանասուգիի, ԱՄՆ պետքարտուղարության ԿԺԴՀ-ի հարցերով վարչության հատուկ հանձնակատար Ջոզեֆ Յունի եւ հարավկորեական ԱԳՆ ներկայացուցիչ Քիմ Հոն Գյունի հետ բանակցություններից հետո։




























