Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին Երեւանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի շրջանակում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ: