«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 14.00-16.00 կդադարեցվի Երեւանի Ավան վարչական շրջանի` 3-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, 14-րդ փողոցի եւ նրբանցքների, 7-րդ փողոցի եւ նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: