Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի ղեկավար,  ավիացիայի գլխավոր մարշալ սըր Սթյուարթ Փիչն ընտրվել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նոր նախագահ, հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունից:

Ընտրվելուց հետո Փիչը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ մեծ պատիվ է ընտրվել Ռազմական կոմիտեի նախագահ, որն ամենակարեւոր դիրքն է ՆԱՏՕ-ում եւ կենտրոնականը եվրոպական անվտանգության համար:

ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահն ընտրվում է 3 տարով, համարվում է դաշինքի գլխավոր քարտուղարի, նաեւ Հյուսիսատլանտյան խորհրդի ավագ խորհրդականը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: