Սիրիայի բանակը ստորաբաժանումները Դեյր էզ-Զորի հարավ-արեւելքում ահաբեկիչներից ազատագրել են Հուվեյջեթ Ալ-Մրեայա բնակավայրը, դրանով ընդլայնելով Ալ Ջաֆրա գյուղի եւ ռազմական օդանավակայանի շուրջ անվտանգության գոտին։ Այս մասին հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը։
Սիրիայի բանակի ստորաբաժանումները ակտիվ գործողություններ են իրականացրել Դեյր էզ-Զորի րեւելքում ահաբեկիչների թաքստոցների դեմ։ Ահաբեկիչները կենդանի ուժի եւ տեխնիկայի լուրջ կորուստներ են կրել։
Զինվորական աղբյուրի փոխանցմամբ, Հոմս նահանգի արեւելքում Սիրիայի բանակն իր վերահսկողության է վերցրել մի քանի բնակավայրեր եւ ռազմավարական բարձունքներ։




























