Փոքր-ինչ մոռացված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի Միլի մեջլիսի դիմաց: Ցույցն անցկացվում էր Բաքվում ընթացող «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի միջոցառմանը Հայաստանի պատգամավորների մասնակցության դեմ:
Սակայն ակցիան սկսվելուց կարճ ժամանակ անց ոստիկանությունը մասնակիցներին խորհրդարանի շենքի մոտից հեռացրել է:
Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ Մանե Թանդիլյանը եւ Արմեն Աշոտյանը Բաքու են այցելել՝ մասնակցելու «Կայուն զարգացման նպատակների շրջանակում Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների ներգրավումը գենդերային հավասարության եւ կանանց առողջության խթանմանը» միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Եվրանեսթի» ԽՎ հովանու ներքո:




























