Ժամանակակից Իռլանդիայի բնակիչները երեք ու կես հազար տարի առաջ տարբերվում էին հուղարկավորության ծիսակարգի հետ կապված բավականին դաժան առանձնահատկությամբ: Այդ սարսափելի ավանդույթի մասին պատմում է Politexpert.net-ում տեղադրված նյութը:

Իռլանդիայի հնագույն բնակիչները թաղելուց առաջ մասնատում էին մահացածներին:

Այս սարսափելի ծիսակարգի առաջին ապացույցը հայտնաբերվել էր դեռևս 20-րդ դարի սկզբին,  երբ Իռլանդիայում   ակտիվ հնագիտական ուսումնասիրություն էր իրականացվում:

«Հնագետները հարյուր տարի առաջ հասկացել էին, որ հին Իռլանդիայի  ավանդույթները պարզապես սարսափելի էին: Խոսքը վերաբերում է մասնատմանը, որին ենթարկվում էին մահացածները», - ասում են ժամանակակից հետազոտողները:

Հին Իռլանդիայի բնակիչների կողմից մահացածների մարմինները մասնատումը հետապնդում էր սեփական ու մեզ քիչ հասկանալի նպատակներ: Գիտնականները կարծում են, որ մասնատման ծիսակարգը վկայում է անդրշիրիմյան և երկրային աշխարհների միջև կապի մասին:  Բայց սա, ինչպես նշվում է, պարզապես ենթադրություն է: