Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է Եվրամիությանը 40 մլրդ ֆունտ վճարել ժամանակից շուտ նրա կազմից դուրս գալու համար:
Այս մասին նախօրեին Ֆլորենցիայում Brexit-ի մասին իր ծրագրային խոսքում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է Times-ը:
Պարբերականի հաշվարկներով՝ այդ գումարը բաղկացած է երկու բաղադրիչից: Առաջինը, ինչպես իր խոսքում նշել է Մեյը, Լոնդոնի պարտավորությունն է ԵՄ-ին վճարումներ կատարել է մինչ ընթացիկ բյուջետային ժամանակաշրջանի ավարտը, որը հաշվարկված է մինչեւ 2020 թ. Դա շուրջ 20 միլիարդ ֆունտ ծախսերի մասին է: Մյուս բաղադրիչը վերաբերում է Մեծ Բրիտանիայի այլ պարտավորություններին, որոնք ըստ հրապարակման, նախատեսվում է առանձին քննարկել, իսկ վճարումները կարող են երկար տարիներ ձգվել:




























