2017–ի սեպտեմբերին ավարտվել է Վանաձորից Վրաստան մայրուղու 2–րդ հատվածի վերանորոգման աշխատանքների մրցույթը։ Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Վանաձորից Ալավերդի տանող մայրուղու առաջին հատվածում աշխատանքները մեկնարկել են մեկ տարի առաջ։ Այնտեղ հողային աշխատանքներ են ընթանում, իսկ տեղ–տեղ արդեն ասֆալտապատում են։ Նոր կապալառուների հետ Ալավերդուց մինչեւ Վրաստանի սահման ճանապարհի մասին պայմանագրերը կստորագրվեն մինչեւ տարեվերջ։
Նախարարությունը հաշվի է առել Դեբեդ գետի վրա Շնողի ՀԷԿ–ի շինարարությունը՝ տեղ հատկացնելով մուտքային ճանապարհի համար։
Նշենք, որ վանաձորից Վրաստանի սահման տանող մայրուղին վերանորոգվում է Զարգացման ասիական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի վարկերով։




























