Արմավիրի մարզի Լենուղի գյուղում ոռոգման ջրի բացակայության պատճառով պտղատու ծառերի վրա միրգը չորացել է: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Լենուղու գյուղապետ Գեղամ Ղազարյանը նշեց, որ արդեն մեկ ամսից ավելի է գյուղում ոռոգման ջուր չկա:
«Ախուրյանի ջրամբարում ջուրը չկա, ում դիմենք, չկա ջուր ու վերջ: Սենց բան մեկ էլ 2010թ. էր եղել, անցած տարիներին լավ էր, կարողանում էին հավաքել բերքը, վաճառել, կամ մթերել»,-ասաց նա:
Գյուղապետի խոսքով, գյուղացիները ծառերի վրայից պտուղն այդպես էլ չեն հավաքել, քանի որ այն արդեն չորացած է. «Իրենց հույսն էդ էր, որ կհավաքեն, կվաճառեն, բայց դա էլ չեղավ: Ամառն էլ բանջարաբոստանային բերքը ջրի բացակայության պատճառով փչացավ»:




























