ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչն այցելել է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց, որի մանկավարժներն այսօրվանից անժամկետ դասադուլ են հայտարարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի շախմատի ուսուցիչ Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ այս պահին պատկան մարմինների մասնակցությամբ քննարկում է տեղի ունենում, սակայն, դեռ ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ:
Նշենք, որ ուսուցիչների խոսքով, 2007 թ. կար որոշում, որով դպրոցը պետք է հիմնանորոգվեր, սակայն, այդպես էլ ոչինչ չի արվել: Դպրոցում սովորում է 602 աշակերտ, սակայն, շենքը նախատեսված է 200 աշակերտի համար: Ուսուցիչների խոսքով, դպրոցի պայմանները վտանգավոր են եւ աշակերտների, եւ այնտեղ աշխատող մանկավարժենրի կյանքի համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 26-ից սկսել անժամկետ դասադուլ են սկսել դպրոցի մանկավարժները:
Պահանջներն են ՝
1. դպրոցի հիմնանորոգում
2. տարրական դպրոցը անհապաղ տեղափոխել հարեւանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը




























