Հայաստանում ուզում են ստեղծել բնության պաշտպանության առաջին մասնավոր գոտին։ Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա համոզմամբ՝ ստեղծվելու է հենց արգելոց, այլ ոչ թե որսատեղի։ «Պետք է ուրախանալ։ Այսպիսով՝ մեր բիզնեսի մոտ կարող է ձեւավորվել բնական պաշարների պահպանման, այլ ոչ թե սպառման մշակույթ։ Այստեղ կարելի է ե՛ւ էկոտուրիզմից եկամուտ ստանալ, ե՛ւ օրգանական արտադրանքներ հավաքելուց»,– ասել է Մինասյանը։