Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում եւ արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս.թ. օգոստոսի 30-ի N 670 հրամանի համաձայն, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում 2017 թ. սեպտեմբերի 30-ի աշխատանքային եւ անվճար այցելության օրը տեղափոխվել է 2017 թ. հոկտեմբերի 2-ը` երկուշաբթի օրը: