Սաուդյան Արաբիայի թագավորը հրաման է արձակել, որը թույլ է տալիս կանանց վարորդական իրավունք ստանալ։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Սալման թագավորը կարգադրել է ձեւավորել նախարարական մարմին, որը 30 օրվա ընթացքում կդիտարկի այս հարցը ու կիրականացնի հրամանը մինչեւ հաջորդ տարվա հունիս։

Սաուդյան Արաբիան առայսօր մնում է միակ երկիրը, որտեղ կանանց արգելվում է մեքենա վարել։