ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում հանդիպել է Կուբայի ԱԳ նախարար Էդուարդո  Ռոդրիգես Պարիլիայի հետ եւ խիստ ձեւով պահանջել է ապահովել ամերիկացի դիվանագետների անվտանգությունը: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, փոխանցում է The Hill-ը:

Նրա խոսքով՝ զրոյցը եղել է «խիստ եւ անկեղծ»:

«Պետքարտուղարը հասկացրել է, թե իրավիճակը որքան լուրջ է, եւ շեշտել, որ Կուբայի իշխանությունները պարտավոր են Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ պաշտպանել դեսպանատան անձնակազմին եւ նրանց ընտանիքներին»,- ասել է նա:

ԱՄՆ իշխանությունների տեղեկություններով՝ առնվազն 21 դիվանագետ լսողության, ուշադրության եւ հիշողության վնասվածք է ստացել չպարզված հեռահար ներգործության հետեւանքով: