Հյուսիսային Կորեայի իշխանությունները խորհրդատվություններ անցկացնելու փորձեր են կատարում Հանրապետական կուսակցության հետ կապեր ուեցող վաշինգտոնյան վերլուծաբանների հետ, որպեսզի ավելի լավ հասկանան Փհենյանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները եւ քաղաքականությունը, հայտնում է The Washington Post (WP) պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նրանց տեղեկացմամբ՝ Հյուսիսային Կորեայի պաշտոնատար անձինք սկսել են նման կարգի փորձեր ձեռնարկել դեռեւս մինչեւ 2 երկրների առաջնորդների ռազմական հռետորաբանության սաստկացումը: «Նրանց գլխավոր մտահոգությունը Թրամփն է: Իրենք չեն կարողանում նրան հասկանալ»,- ասել է պարբերականի աղբյուրը:
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչությունը հրավիրել է երկիր այցելել ԱՄՆ ԿՀՎ-ի Կորեական թերակղզու հարցերով բաժնի պետի նախկին տեղակալ Բրյուս Քլինգներին, որը ներկայումս ամերիկյան «Ժառանգություն» (Heritage Foundation) հիմնադրամի Ասիայի հետազոտությունների կենտրոնում է աշխատում: WP-ի տեղեկություններով՝ Թրամփը սերտորեն կապված է հիմնադրամի հետ, որը ներգործել է ԱՄՆ նախագահի մի շարք որոշումների վրա, սակայն Քլինգներին ծանոթ չէ:
Փորձագետը հրաժարվել է Փհենյան գնալ, սակայն նշել է, որ Հյուսիսային Կորեան կրկին դիմել է ամերիկացի մասնագետներին եւ նախկին պաշտոնատար անձանց: «Նման հանդիպումներն օգտակար են, բայց եթե ռեժիմը ցանկանում է հստակ ազդանշան ուղարկել, պետք է դիմի անմիջապես ԱՄՆ կառավարությանը»,- վստահ է Քլինգները:




























