Քաբուլի օդավակայանից ոչ հեռու մի քանի հրթիռ է ընկել, ոչ մեկը չի տուժել: Այս մասին հայտնել է Աֆղանստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանիշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հրթիռակոծության հետեւանքով ոչ մեկը չի տուժել»,- հայտնել է նա Twitter-ում՝ նշելով, որ թռիչքների հետ կապված իրավիճակը նորմայի մեջ է:

Սակայն Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնել է, որ հրթիռակոծությունից հետո բոլոր չվերթները հետաձգվել են եւ տարհանում է կատարվել: Հեռուստաալիքը հայտնել է 20-30 հրթիռի մասին՝ նշելով, որ հարվածների թիրախը կարող էր լինել ՆԱՏՕ-ի բազան, որն օդանավակայաին մոտ է: