«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «Թալիբան»–ից հետո ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի հրթիռակոծման պատասխանատվությունը։ Նշենք, որ օդանավակայանում էր գտնվում ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարն ու Պենտագոնի ղեկավարը, հայտնում է Tolo News–ը։
Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11։15–ին՝ այն բանից հետո, երբ Քաբուլ էին ժամանել Պենտագոնի ղեկավար Մեթիսն ու Յենս Ստոլտենբերգը։ Հարձակման պահին, սակայն, նրանք արդեն հանդիպում էին անցկացնում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ 20-30 հրթիռ է վայր ընկել օդանավակայանի եւ նրա մերձակա տարածքում։




























