Թաիլանդի գերագույն դատարանի՝ քաղաքական պաշտոններ զբաղեցրած անձանց գործերով հատուկ կոլեգիան չորեքշաբթի երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին մեղավոր է ճանաչել հանցավոր անփութության եւ կոռուպցիայի թողտվության համար եւ նրան 5 տարվա բանտարկութան է դատապարտել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Յինգլակ Չինավաթը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 5 տարվա բանտարկության»,- նշված է Փհիա Թհաի («Հանուն Թաիլանդի) կուսակցության Facebook-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ, որի առաջնորդն էր անցյալ տարի Չինավաթը:
Գերագույն դատարանում Չինավաթի նկատմամբ կայացվել է հեռակա դատավճիռ: Դատավճռի հրապարակումը սեպտեմբերի 25-ից 27 էին տեղափոխել, քանի որ նախկին վարչապետը դատական նիստին չէր ներկայացել, եւ չհաստատված տեղեկություններով՝ երկրից գատնի հեռացել է:




























