Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է 50 հազար փախստականներին ԵՄ երկրներում բաշխելու նոր սխեմա, ասվում է ԵՀ մամուլի հաղորդագրություն մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր հանձնաժողովն առաջարկում է մի շարք նախաձեռնություններ՝ կապված կարեւորագույն հարցերի հետ. 50 հազարից ոչ պակաս փախստականների տեղավորման նոր սխեմա»,–ասվում է մամուլի հաղորդագրություն մեջ։
Իր հերթին եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպոլուսը մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել «ավելի շուտ կոմպրոմիսներ գտնել Կացարանի տրամադրման համաեվրոպական ծրագրի բարեփոխման հարցում»։
Ավելի վաղ Եվրամիության դատարանը մերժել էր Հունգարիայի եւ Սլովակիայի հայցերը, որոնք պահանջում էին չեղարկել փախստականների վերաբնակեցման համար Եվրամիության անդամ երկրների համար պարտադիր ազգային քվոտաները։ Դատարանը որոշել է, որ այդ մեխանիզմը արդյունավետ է եւ Հունաստանին ու Իտալիային կօգնի համամասնորեն լուծել 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի հետեւանքները։ Լեհաստանը հրաժարվել է իր տարածքում փախստականների ընդունել։
Հունգարիան եւ Սլովակիան բողոքարկել են 2015 թվականի սեպտեմբերի 22–ի որոշումը, որը ԵՄ անդամներին ստիպում է ընդունել Հունաստանից եւ Իտալիայից եկած 120 հազար փախստականի, որպեսզի այս պետությունների միգրացիոն ճնշումը նվազի։




























