Հայաստանում թարմ միսը կարող էր թանկանալ անասնակերի պակասի պատճառով։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Երաշտային գարունը վնասել է թե խոտին, թե հատիկավորներին, քանի որ դրանք աճում են չոռոգվող հողատարածքներում ու կախված են անձրեւներից։

Որպեսզի կեր գնելու համար գումար լինի՝ գյուղացիները ձգտում են միսը հնարավորինս թանկ վաճառել, պարզաբանեց նա։

Իսկ որոշ ժամանակ անց գները կարող են, հակառակը, նվազել՝ կարող է գալ մի պահ, երբ կովերի համար կեր չի լինի, կսկսվի նրանց հարկադրված մորթը, ու շուկայում չափից շատ միս կհայտնվի, հավելեց նա։

«Գոնե ինչ-որ կերպ գյուղացիներին այս բարդ դրության մեջ աջակցելու համար մենք արտասահմանում ենք մատչելի գներով կերեր փնտրում։ Բայց պետք է հաշվի առնել, որ այստեղ առաքումով հանդերձ այն թանկանում է, քանի որ տեղափոխելը դժվար է, իսկ քաշն էլ՝ մեծ»,- հավելեց փոխնախարարը։

Մանրածախ գներով թանկացել է նաեւ թարմ ձուկը ։ Այս հարցում ամենահավանական պատճառը Ռուսաստան արտահանման աճն է, հավելեց նա։

Նշենք, որ Հայաստանի Ազգային Վիճծառայության տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերի համեմատ տավարի միսը մանրածախ գներով թանկացել է մոտ 6 տոկոսով, ոչխարի միսը՝ 15 տոկոսով, իսկ թարմ ձուկը՝ գրեթե 25 տոկոսով։