Ղազախստանը շարունակում է տեխնոլոգիաների փոխանցման ծրագիրը եւ պատրաստ է այն առաջարկել նաեւ հայ մշակողներին ու ձեռնարկություններին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ղազախստանի Ներդրումների եւ զարգացման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մուրատ Ժումանբայը Երեւանում ընթացող հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Ղազախստանի իշխանություններն անցկացնում են ստեղծված արտադրության արդյունավետության մոնիթորինգ եւ օգնում դրա հետագա շահագործմանը:
Ձեռնարկությունները կարող են լինել նաեւ համատեղ՝ արտասահմանյան կապիտալով: Կարեւորը միայն այն է, որ իշխանությունները տնտեսության համար տեխնոլոգիան կարեւոր համարեն, որպեսզի արտադրությունը Ղազախստանում տեղակայվի եւ, որ ամենագլխավորն է, որպեսզի այն ինչ-որ տեղ եւս չկրկնեն:
«Այցի ընթացքում մենք ցանկանում ենք շփումներ հաստատել եւ քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները»,- ասաց Ժումանբայը:




























