Մարինա Յաբլոկովան դատական հայց է ներկայացրել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ հայցը ներկայացվել է Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարան՝ խնդրելով քննարկել Կիրկորովի կողմից Յաբլոկոբվային հասցված մարմնական վնասվածքների հարցը:
Եթե քրեական գործը հարուցվի եւ Կիրկորովին մեղավոր ճանաչեն, նրան կարող են դատապարտել հանօրգուտ աշխատանքների կամ 4 ամսվա բանտարկության:
Միեւնույն ժամանակ լրատվամիջոցները պարզել են, թե ինչու է Կիրկորովը ծեծի ենթարկել Յաբլոկովային «Ոսկե գրամոֆոնի» մրցանաբաշխության ժամանակ:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ներկայացնում է նրանց լեզվակռվի պատմությունը:
«Ո՞վ ես դու»,- հարցրել է Կիրկորովը Յաբլոկովային, ով միջամտել է Կիրկորովի եւ ռեժիսորի խոսակցությանը՝ ի պատասխան լսելով «Իսկ դու ո՞վ ես»:
«Կորիր այստեղից»,- հրահանգել է Կիրկորովը, ինչին ի պատասխան Յաբլոկովան ասել է. «գ****ն»:




























