88-ամյա բրազիլուհի Մարիա Դաշ Դորոշ դա Կոնսենսյաուն, ում բժիշկները մահացած են համարել, 4 ժամ անց, հանկարծ, արթնացել է: Կինն արթնացել է ոչ թե հիվանդանոցային մահճահալին, այլ թաղման բյուրոյում՝ դագաղի մեջ: Այդ դեպքից 2 օր հետո նա մահացել է, հայտնում է Lenta.ru-ն:
Հարազատների խոսքով՝ նա տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ: Ոստիկանության կարծիքով՝ մեղավորը բժիշկներն են, ովքեր նրա վիճակը սխալ են գնահատել:





























