ՀՀ կառավարությունը մինչեւ 24 տարեկան մայրերին կօգնի նախապատրաստվել բուհական ընդունելությանը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 28-ին կառավարության նիստում։
Երբ ծնողը երեխայի խնամքի 3 տարվա արձակուրդ է վերցնում, իրավունք ունի նաեւ պետությունից աջակցություն ստանալ, եւ եթե 2 տարի անց ուզում է աշխատանքը համատեղել։ Այլ կերպ ասած՝ եթե երիտասարդ մայրը բարձրագույն կրթություն չունի, բայց մտածում է այդ մասին, նրան կօգնեն ընդունվել ԲՈՒՀ։ Եթե նա երեխայի խնամքի արձակուրդ է վերցրել 3 տարով, ապա 3-րդ տարում նրան կօգնեն աշխատանք գտնել, որի դեպքում հնարավոր կլինի այն համատեղել երեխայի խնամքի հետ։




























