Հայաստանում բիզնեսին կփոխհատուցեն վճարված դիվիդենտներից եկամտային հարկը, եթե ստացողները դրանք նորից ներդնեն ձեռնարկության կապիտալի մեջ։ Այս մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 28-ին կառավարության նիստում։ Այն հետին թվով վերաբերում է նաեւ 2017–ի հունվարի 1-ից հետո հայտարարագրված բոլոր դիվիդենտներին։
Հարկը հետ ստանալու համար անհրաժեշտ են հետեւյալ փաստաթղթերը՝ եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, ֆիզիկական անձին դիվիդենտ վճարելու եւ դրանից 10 տոկոս եկամտահարկ պահելու մասին տեղեկանք, ընկերության կանոնակարգային կամ բաժնետիրական կապիտալի մեջ ընդհանուր ներդրումների մասին տեղեկանք, այդ ներդրումները հաստատող փաստաթուղթ եւ գրանցամատյանից տեղեկանք կապիտալի հնարավոր փոփոխությունների մասին։




























