Բելառուսի ԱԳՆ–ն երկրում Ուկրաինայի դեսպանին բողոքի նոտա է հղել սեպտեմբերի 25-ին Բելառուսի Հանրապետության սահմանը ուկրաինական DA-42 օդանավով խախտելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել են Բելառուսի ԱԳՆ–ից։

«Մինսկում Բելառուսի Հանրապետության օդային սահմանը Ուկրաինայի DA-42 օդանավի կողմից խախտելու կապակցությամբ նոտա է հղվել»,– հայտնել են ԱԳՆ–ից։

Գերատեսչությունում նշել են, որ Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը սեպտեմբերի 28-ին հրավիրվել է երկրի ԱԳՆ, որտեղ Բելառուսի ՊՆ հանձնարարությամբ նրան նոտա են հղել։

Հաղորդվում է, որ բելառուսական կողմը բավարարված է Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայության իրականացրած քննությամբ, որն ապացուցել է իբր թե ուկրաինական սահմանն հատած բելառուսական ավիաընկերությունների հասցեին նախկինում հնչած մեղադրանքների անհիմն լինելը։