Ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ` երթեւեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում։

Ճանապարհային երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 29-ին Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Սայաթ Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով: