Պետք է ժամանակին մաքրել դեպի ջրամբարներ վտակների հուները, որպեսզի հետագայում այնտեղ բավարար քանակով ջուր հավաքվի։ Այս մասին սեպտեմբերի 28-ին կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ հարցը նրանով է արդիական, որ վերջին շրջանում աճում են ոռոգման խոշոր ջրամբարների կիսադատարկ մնալու ռիսկերը։ Կարապետյանը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել անհրաժեշտ աշխատանքների ժամկետների մասին առաջարկներ։




























