Կառավարությունը պետք է պաշտպանի տարեցների ակտիվ ապրելակերպի մասին ծրագրերը։ Այս մասին սեպտեմբերի 28-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա հիշեցրել է, որ 1992 թվականից ՄԱԿ–ը դեկտեմբերի 1-ը նշում է որպես Ծերության օր։ Կարապետյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է քննարկել աշխատաշուկայում տարեց մարդկանց ներգրավելու հնարավորությունները։ «Բնականաբար, այդ ամենը չի նշանակում, որ պետք է մոռանալ ծերերի հանդեպ սովորական պետական հոգածության մասին»,– ասել է վարչապետը։