Ապագայում քաղաքացիները կարող են ինքնության հաստատման համար բջջային հեռախոսն օգտագործել։ Այս մասին սեպտեմբերի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ամփոփելով Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք աշխատանքի մեկամյակը։

Նախարարությունը mobile ID հայեցակարգի իրականացման շեմին է։Նրա նպատակն է այնպես անել, որ քաղաքացիները բջջային հեռախոսով կարողանան հաստատել իրենք ինքնությունը եւ անհրաժեշտ փաստաթղթեր ստանան։