Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել  է Լիտվայում գործող «Nextury» վենչուրային հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Իլյա Լաուրսին։ Հանդիպմանը քննակվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող նորաստեղծ ստարտափերին օժանդակություն ցուցաբերելու, ներդրումներ իրականացնելու հնարավորություններին առնչվող հարցեր:

Կարեն Կարապետյանը ողջունել է լիտվացի գործարարի հետաքրքրվածությունը մեր երկրում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների իրականացման ուղղությամբ եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել կոնկրետ ծրագրեր եւ ցուցաբերել օժանդակություն դրանց իրականացման համար:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ՏՏ բնագավառի զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին եւ ծրագրերին: