Ռուսաստանի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը մեկնաբանել է հասարակությանը հուզող հարցը, թե Ռուսաստանի նախագահը ծրագրո՞ւմ է, արդյոք, մասնակցել 2012-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին:

«Դատելով այն ամենից, որ լսեցի նախագահ Մեդվեդեւից` նա չի բացառում ընտրություններին իր մասնակցելու հավանականությունը եւ միանշանակ ուզում է դա»,-ասեց Դվորկովիչը` պատասխանելով BBC-ի հարցին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի վարչապետ Պուտինը CNN-ով Լարի Քինգի հետ հարցազրույցում հայտնել է, որ գալիք ընտրություններին իր թեկնածուությունը կհամաձայնեցնի նախագահ Մեդվեդեւի հետ, հավելելով, սակայն, որ առայժմ այդ մասին խոսելը վաղ է համարում: