Իսպանիայի ոստիկանությունը Կատալոնիայի անկախության հանրաքվեի համար նախատեսված մոտ 2,5 մլն քվեաթերթիկ է առգրավել: Դրանից զատ, բռնագրավվել է գրեթե 4 մլն ծրար, փոխանցում է DW-ն:
Նույն օրը Իգուալադա քաղաքի պահեստում ոստիկաններն առգրավել են 100 քվեատուփ: Ընկերությունը, որից քվեատուփերն առգրավել են պնդել է, որ դրանք պատրաստվել էին ֆուտբոլային «Բարսելոնա» ակումբում ընտրությունների համար:




























