Ճապոնիայի զինված ուժերը մտադիր է նախազգուշական հատուկ միջոցներ ձեռնարկել հոկտեմբերի 10-ին, երբ երկրում կսկսվի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, իսկ Հյուսիսային Կորեայում կնշվի Կորեայի Աշխատանքային կուսակցության հիմնադրման տարեդարձը: Այս մասին ուրբաթ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան:
«Հոկտեմբերի 10-ը Հյուսիսային Կորեայում կարեւոր օր է համարվում: Այնտեղ սովորություն կա նման տոներից առաջ կամ հետո տարբեր ռազմական փորձարկումներ անցկացնել: Մենք լարված կպատրաստվենք հնարավոր նոր սադրանքներին»,- Kyodo գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարարը:




























