«Ելք» դաշինքը ոչ մի լուրջ փաստարկ չներկայացրեց Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու օգտին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ նման կարգի նախաձեռնությունները լուրջ հմնավորումներ չունեն։ «Մենք կցանկանայինք փաստարկներ լսել: Երկաթե փաստարկներ այն մասին, թե Հայաստանն ի՞նչ կստանա ԵՏՄ-ից դուրս գալով: Ինչպես նաեւ այս դեպքում ի՞նչ կպատահի մեր աշխատանքային միգրանտներին: Մենք որեւէ կոնկրետ ծրագրեր ունե՞նք Եվրամիության հետ, որոնք հիմա չենք կարողանում իրականացնել ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, թե չի հասկանում «Ելք» դաշինքն այս հարցն ինչու հենց այս պահին բարձրացրեց:




























