ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երկրորդ այցը կկատարի Չինաստան՝ ձգտելով Կորեական թերակղզում լարվածության ֆոնին հասնել Պեկինի համագործակցությանը հյուսիսկորեական միջուկային ագրեսիայի դեմ «առավելագույն ճնշման» արշավում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Չինաստանի փոխվարչապետ Լի Յանդունի հետ հանդիպումն ուղղված է Չինաստանի օգնության հավաստիացումը ստանալուն Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սադրանքները զսպելու հարցում եւ հիմք նախապատրաստելուն նոյեմբերին նախատեսված Չինաստան Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնական այցի համար:

«Մենք կշարունակենք մի շարք կարեւոր հարցերի քննարկումը, եւ Հյուսիսային Կորեան կլինի թեմաներից մեկը»,- ասել է Թիլերսոնը: