ԱՄՆ–ի մոլի քննադատ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն զայրույթը գթասրտությամբ է փոխել՝ Մարավի քաղաքում ԻՊ գրոհայինների դեմ պայքարում Վաշինգթոնի օգնության պատճառով, հայտնում է AFP–ը։
«Ես այսուհետ ավելի բարեհամբույր եմ լինելու։ Ես չէի ասի, որ նրանք մեր փրկարարներն են, բայց ԱՄՆ–ը մեր դաշնակիցն է եւ օգնում է մեզ։ Նույնիսկ այսօր նրանք մեր զինվորներին սարքավորումներ են տրամադրել Մարավիում ահաբեկիչների դեմ պայքարի համար։ Առանց նրանց, մենք ծանր ժամանակներ կապրեինք»,– ասել է Դուտերտեն, ով նախկինում պահանջում էր Ֆիլիպիններից դուրս բերել ամերիկյան զորքերը եւ բազմիցս քննադատում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային։




























