Ինդոնեզիայի խորհրդարանի մոտ հազարավոր ցուցարարներ՝ իսլամական խմբերի առաջնորդությամբ, բողոքի ակցիա են կազմակերպել կոմունիզմի աճող սպառնալիքի դեմ, փոխանցում է Reuters–ը։

Խորհրդարանի շենքի մոտ մի քանի շարք ոստիկաններ են կանգնած՝ ջրցան մեքենաներով։ Ցույցի մասնակիցների թիվն ավելի քիչ է, քան ակնկալում էին կազմակերպիչները եւ ոստիկանությունը։ Որոշ ցուցարարներ աղոթում էին եւ կոմունիզմը մերժող պաստառներ էին թափահարում։

Ակիցիայի մասնակիցների կարծիքով երկրի իշխանությունները համակրում են կոմունիստներին եւ սահմանափակում են իսլամական կազմակերպությունների համար տարածքն ու քրեական հետապնդման ենթարկում մուսուլման ուլեմ–աստվածաբաններին։ Նրանք նախագահ Ջոկո Վիդոդոյին մեղադրում են կոմունիստի որդի լինելու մեջ եւ համարում են, որ նա մուսուլման չէ։ Վիդոդոն ինքը հերքում է կոմունիզմի հետ որեւէ կապ։